Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը․ Բեգլարյանի պատասխանը՝ Ալիևին

Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը․ Բեգլարյանի պատասխանը՝ Ալիևին

ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է , թե  Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը երկու օր առաջ տված հարցազրույցում հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հասցեին:

Նա մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները․

Մեջբերում Ալիևից. «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն։ Այստեղ լիակատար ազատություն կա, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմունքները։ Այս հարցը պետք է մարդու իրավունքների հիման վրա լուծում գտնի»։

Պատասխան. Այդ ո՞ր ժողովրդավարական հիմունքների ու մարդու իրավունքների հիման վրա պետք է լուծում գտնել՝ որով իրականացվել են ադրբեջանահայության ու Արցախի հայության հանդեպ ցեղասպանական գործողություններ, որով Ադրբեջանում մեկ հայ չի մնացել, որով հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ ընկած բոլոր հայերը կա՛մ դաժանաբար սպանվել են, կա՛մ խոշտանգվել ու նվաստացել, որով հայերը ծառայում են որպես «ռազմավարի պուրակի» ցուցանմուշ ադրբեջանցի երեխաների «դաստիարակության» համար, որով քնած հային կացնահարողը դառնում է ազգային հերոս, որով ադրբեջանական հասարակությանը սնում ու ներքին խնդիրներից շեղում են հայերի դեմ ֆաշիստական ատելությամբ, որով Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը, թե՞ այլ մարդու իրավունքներ նկատի ունեիք, Ձերդ գերազանցություն պարոն լավագույն իրավապաշտպան, ժողովրդավար ու խաղաղասեր…

Իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վաղուց իր որոշումը կայացրել է՝ իր կամքին հակառակ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը դեռ 1988 և 1991թթ. Ընտրել է ինքնորոշումն ու ազատությունը: Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի Հանրապետության քաղաքացիությունը: Եվ դա մեր ընտրությունն է՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով ամրագրված, իսկ մարդկանց սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքն արդեն էթնիկ զտման քաղաքականություն է, որի պատասխանատուները մեկ օր կանգնելու են միջազգային դատարանի առջև:

Ամբողջական նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.