Պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի սխալները. Թևանյան

Պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի սխալները. Թևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը իշխանությանը մեղադրում է 2018-ին տված խոստումները չկատարելու մեջ:

«Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը: Փաստն այն է, որ 2018-ին աղքատ էր մեր բնակչության 23.5 տոկոս, իսկ 2021-ին այդ թիվն աճել է ու դարձել 26.5 տոկոս: Ծայրահեղ աղքատները 2018-ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ 2021-ին՝ 1.5 տոկոսը», – Ազգային ժողովում հայտարարեց Թևանյանը:

Պատգամավորը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «մարդը տուգանքի մատերիալ չէ, թալանի մատերիալ չէ»:

Թևանյանը կարծում է, որ հիմա մարդիկ «թալանվում են» նաև խանութներում, բանկերում և ԿԲ-ի փոխարժեքային քաղաքականության միջոցով:

Նա նաև հիշեցրեց պատերազմի, պատերազմում հազարավոր զոհերի, գերիների մասին: Ըստ նրա՝ այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի սխալները, ով «բանակցությունները տապալել է»:

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.