Միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, նրա հրաժարականի դիմումն է․ Մամիջանյան

Միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, նրա հրաժարականի դիմումն է․ Մամիջանյան

Չնայած ՀՀ գործող իշխանությունների թույլ տված բոլոր խայտառակ սխալներին, Հայաստանի համար դեռ կան որոշ հնարավորություններ՝ մասնակի շտկելու իրավիճակը, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ներկայացնելով դրա համար անհրաժեշտ քայլերը․

«ՀՀ-ն պետք է բացառի ցանկացած բանակցային ձևաչափ և բովանդակություն, որով հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։

Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցելու է «ինտեգրացիայի օրակարգով», ուստի նման բանակցություններն անընդունելի են հայկական կողմի համար։ Արցախի՝ Ադրբեջանի կազմում չհայտնվելը պետք է հայկական բանակցային կողմի «կամիր գիծը» լինի։ Այս պնդումները պետք է հստակ սահմանվեն օրենսդրի կողմից՝ որպես բանակցային օրակարգ։

ՀՀ-ն պետք է առաջարկի համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս համատեղ կամ սեպարատ վերահաստատեն իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ժառանգության առանցքային կետերի, մասնավորապես՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ։

Պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի Արցախի ապաշրջափակման հարցում կրավորական կեցվածքից, դադարեցնի պաշտոնական խոսույթի մակարդակում մեղավորներ փնտրելու քաղաքականությունը։

Հայաստանը պետք է ակտիվացնի ջանքերը հայ ռազմագերիների վերադարձի համար՝ միջազգային հարթակներում մեր պաշտոնական խոսույթը կառուցելով ոչ թե 33 հոգու՝ իբր պաշտոնական թվի, այլ 198 անհետ կորածների տրամաբանության վրա։

Վերջապես հասկացեք՝ միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, նրա հրաժարականի դիմումն է»։

Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.