Հայաստանի և Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ և այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան. Հայկ Մամիջանյան

Հայաստանի և Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ և այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման հնգամյակը վերնագրում է «արյունոտ հնգամյակ»:

Մամիջանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հիշո՞ւմ եք, որ ասում էիք՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա». մեր բոլորի, ՀՀ բոլոր քաղաքացիներիս մեղքն է, որ Դուք այդպիսին դարձաք, դարձաք վարչապետ,  բայց մենք հաստատ թույլ չենք տա, որ Դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը: Մենք Ձեզ հեռացնելու ենք իշխանությունից այն քաղաքացիների հետ, որոնց 2018 թվականին Դուք խոստացաք ավելի լավ կյանք, բայց բերեցիք ցավ ու դժբախտություն: Հայաստանի ու Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ և այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան», – հավելեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.