Հակահիգիենիկ պայմանների պատճառով կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Հակահիգիենիկ պայմանների պատճառով կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը,
խոհանոցի պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում, հումքի պատրաստման սեղանների մակերևույթները, սննդամթերքի կտրատման, մշակման դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, հարթ չեն, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում, սննդի կառույցն ապահովված չէ տաք ջրով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published.