Վերջին երեք ամիսներին վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 43 մլն դրամը։ Ազգային անվտանգության ծառայության կողմից պետական իրավասու տարբեր մարմիններին է փոխանցվել 287 նյութ։
2023թ. հունվար-մարտ ամիսներին ԱԱԾ–ում քննվող քրգործերի նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 43 մլն դրամը, տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն։
«Քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված վնասի չափը կազմել է 10 մլրդ 739 մլն դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 10 մլրդ 694 մլն դրամ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 66 նյութ։ Դրանցից 19-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 33-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 4-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին են եղել։
Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 23 նյութ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից պետական իրավասու տարբեր մարմիններին է փոխանցվել ընդհանուրառմամբ 287 նյութ։
Նյութն ՝ այստեղ