ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Aysor.am-ի հետ զրույցում Հովհաննես Քոչարյանը նշել է , որ աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն։
Աշխատանքից հեռանալու պատճառն անձնական է․ ընտանիքի անդամի առողջության հետ կապված հարցերով պետք է զբաղվի։
Հովհաննես Քոչարյանը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվել էր դեկտեմբերի 6-ին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով։