756 անձի դասալքության համար մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

756 անձի դասալքության համար մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

44–օրյա պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 756 անձ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը՝ կապված ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքների մասին հայտարարության հետ։
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չէր մեկնաբանել վարչապետի կնոջ հայտարարությունը։ Դատախազության մեկնաբանությունում նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27–ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) դասալքության, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու և զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելու համար հարուցվել է 1786 քրեական վարույթ։
«Հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում քրեական վարույթների թիվը 226 է», – նշվել է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նույն ժամանակահատվածում, զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար մեղադրանք է առաջադրվել 132 անձի, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար` 444 անձի։ Ընդհանուր առմամբ՝ մեղադրանք է առաջադրվել 756 անձի։
Նյութն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.