Միքայել Արզումանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Միքայել Արզումանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ` Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է։
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ` ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Դատարանը Արզումանյանի կալանավորումը երկարաձգել է 3 ամսով:
«Արեգա» բարձունքը գրավված չի եղել. Միքայել Արզումանյանի պաշտպան
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Leave a Reply

Your email address will not be published.