Խաղաղության պայմանագրի հարցում ԱՄՆ–ից ճնշումներ կան ՀՀ իշխանության նկատմամբ. «Հրապարակ»

Խաղաղության պայմանագրի հարցում ԱՄՆ–ից ճնշումներ կան ՀՀ իշխանության նկատմամբ. «Հրապարակ»

Իշխանական թևում խոսակցություններ կան, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն իր հետ Հայաստան էր բերել խաղաղաության պայմանագրի, այսպես կոչված, սևագիր տարբերակը։
 ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ–ից ճնշումներ կան հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հետ կապված։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ իշխանական թիմում են այս մասին խոսում։
Թերթն ընդգծում է` անգամ խոսում են, որ մինչև մայիսի վերջ պետք է դրա նախնական տարբերակին կողմերը հավանություն տան, և որ պայմանագրի, այսպես կոչված, սևագիր տարբերակն օրերս Հայաստան է բերել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, որը Երևանում հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեկնեց Ադրբեջան։
«Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն կան տեղեկություններ, որ այն բոլորովին չի բխում Հայաստանի և Արցախի շահերից։ Մանավանդ, եթե հաշվի առնենք շաբաթներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե մի քանի ամիս առաջ առաջարկներ են ուղարկել Հայաստանին և արձագանք չեն ստացել։ Սա խոսում է այն մասին, որ այդ առաջարկներն այնքան վատն են, որ անգամ Նիկոլ Փաշինյանը դրանց չի համաձայնում»,– գրում է թերթը։

Leave a Reply

Your email address will not be published.