Պապիկյանն ու Լենցովը քննարկել են խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը

Պապիկյանն ու Լենցովը քննարկել են խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը

Ապրիլի 28-ին ընդունել եմ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:
Ողջունել եմ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:
Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Ընդգծել եմ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը», – գրել է նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published.