ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ երեկ կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին:
«ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար նախարար Բայրամովին այս շաբաթ բանակցություններն անցկացնելու նպատակով, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային հասնելու համար:
Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Սա մի բան է, որում նա խորապես ներգրավված է: Դա մի բան է, որում նաև խորապես ներգրավված է ավագ համակարգող Բոնոն: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել: Եվ մենք կարծում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն, և մենք ուրախ ենք նրանց ողջունել», – ասել է Պատելը:
Մանրամասն ՝ այստեղ