Անմահ հերոսներ որոնք ծնվել են այսօր․․․

Անմահ հերոսներ որոնք ծնվել են այսօր․․․

2020 թվականին ադրբեջանիկողմից սանձազերծված պատերազմում քաջի մահով ընկած մեր հերոս տղաներից շատերը ծնվել էին հենց այս օրը ՝ մայիսի 2-ին։ Այս հերոսապատումները նվիրվում են մեր անմահ հերոսների հիշատակին։

Աբգարյան Վաղինակ Վոլոդյայի

Արցախում թշնամու դեմ ծավալված մարտերում զոհված Վաղինակ Աբգարյանը այսօր կդառնար 29 տարեկան։ Զինկոմիսարիատի միջոցով մոբի հետ միասին հոկտեմբերի 17-ին մեկնել էր ռազմաճակատ։ Սակայն, մի քանի օր անց, հոկտեմբերի 24-ի գիշերը զոհվել է։ Վաղինակ Աբգարյանը Աշտարակի Փարպի գյուղից էր, ամուսնացած էր, ունի 2 դուստր։ Տան միակ տղան էր, ապրում էր ծնողների, կնոջ, երեխաների հետ անբարենպաստ պայմաններում։ Ընտանիքը սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում է, ապրուստի միջոց հայթհայթողներից մեկն էլ Վաղինակն էր, որն իր կյանքը տվեց հանուն հայրենիքի։

Գաբրիելյան Սերգեյ Արթուրի

Սերգեյը ծնվել է 2000 թվականին։ Այսօր նա կդառնար 23 տարեկան։ Ծնվել է Արցախի մայրաքաղաք ՝ Ստեփանակերտում։ 2019 թվականին ,ուսումը կիսատ թողնելով ծառայության է անցել 5-րդ պաշտպանական շրջանում։  Միացել է հայրենի հողի պաշտպանության համար մղվող մարտերին։ Վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 28-ի գիշերը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին Ուլյանասարում ՝ ընկերոջն օգնելիս։

Պետրոսյան Պավլիկ Արայիկի

Պավլիկը ծնվել է 2001 թվականին ՝ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում։ 2019 թվականին զորակոչվել է ծառայության Մարտակերտում , եղել է կապավոր։ Թշնամու դեմ մարտնչել է Մարտակերտում , Մարտունիում , մասնակցել է Գիշի գյուղի պաշտպանությանը։ Պավլիկը զոհվել է հոկտեմբերի 31-ին Ճարտարում ՝ հատուկ ջոկատայինների գրոհը կասեցնելիս։ Պարգևատրվել է «Արիության» մեդալով ։

Գևորգյան Ռուբեն Արամի

Ռուբենը ծնվել է 1998 թվականին Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում։ Չնայած առողջական խնդիրներին ՝ անցել է ժսմկետային ծառայության , ազնվիրաբար ծառայել հայրենիքին։ Թշնամու դիրքերը գրավելու , մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու կենդանի ուժ ոչնչացնելու համար արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի։

Հովհաննիսյան Ալեքսեյ Արամայիսի

Ալեքսեյ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 30-ին։ 44 օր անց ԴՆԹ փորձաքննությամբ նույնականացվել է Ալեքսեյի մարմինը։ Նրան հուղարկավորել են դեկտեմբերի 12-ին Եռաբլուրում։ Պարտադիր զինվորական ծառայության տղան մեկնել էր 2019 թվականի ամռանը։ Տղան շատ նախասիրություններ ուներ։ Ակտիվ էր, սիրում էր սպորտով զբաղվել, հայոց պատմությամբ էր հետաքրքրված։ Որոշել էր մնալ հայրենի գյուղում։ Արամայիսը Քարին Տակ վերադառնալու հույսը չի կորցնում։ «Ես համաձայն եմ գնամ իմ գյուղում ապրեմ, եթե անգամ թուրքը վառի իմ տունը։ Ես մի վրան կդնեմ, այդ վրանի մեջ կապրեմ, միայն թե իմանամ, որ իմ հայրենի գյուղում եմ ապրում։ Մինչև կյանքիս վերջ հույսս չեմ մարելու, որ ինչ-որ մի օր կվերադառնամ իմ գյուղ ու կվերականգնեմ իմ երկու օջախները՝ տունս ու դպրոցը»,-ասում է նա։

Նյութերը վերցված են ՝ ԵՌԱԲԼՈՒՐ․am-ից

Leave a Reply

Your email address will not be published.