Չավուշօղլուն ասել է` ինչու է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանի համար

Չավուշօղլուն ասել է` ինչու է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանի համար

Թուրքիան իր օդային տարածքը Հայաստանի համար փակել է ապրիլի 29–ին։
Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնել ենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։
«Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։
Թուրք նախարարն օդային տարածքի փակումը բացատրել է Երևանում «Նեմեսիս»գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ «Նեմեսիսի» նպատակն էր ոչնչացնել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

Leave a Reply

Your email address will not be published.