Անմահ հերոսներ որոնք ծնվել են այսօր․․․

Անմահ հերոսներ որոնք ծնվել են այսօր․․․

2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում , հանուն հայրենիքի ազատության մղված մարտերում  քաջի մահով ընկած մեր անմահ հերոսներից մի քանիսը ծնվել են հենց այս օրը ՝ մայիսի 3-ին։

Այս հերոսապատումը նվիրվում է մեր անմահ հերոսների հիշատակին։

Հակոբյան Նվեր Բենիկի – Ծննդյան օր` 03.05.1977 Մահվան օր` 09.10.2020

Սաֆյան Արայիկ Հովհաննեսի -Ծննդյան օր` 03.05.1989 Մահվան օր` 10.10.2020

Մովսիսյան Արման -Ծննդյան օր` 03.05.1998 Մահվան օր` 30.08.2017

 Նիկողոսյան Տարոն Թադեվոսի ՝ կոչումով կապիտան

Ծնվել է 1992 թվականին ՝ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում։ Ունի 2 որդի։

Կրթություն է ստացել Մոնթե Մելքոնըանի անվան վարժարանում , ապա Տյումենի ռազմաինժեներական ակադեմիայում։ Ծառարության է անցել Ագարակի զորամասում , եղել է վաշտի հրամանատար։ Հոկտեմբերի մեկին իր վաշտով մեկնել է Ջրականի առաջնագիծ,կռվել հանուն Արցախի։ Զոհվել է անօդաչուհի հարվածից հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի մարտերում։

Կարապետյան Վախթանգ Բարիսի

Ծնվել է 1974 թվականին , Արագածոտնի Օհանավան գյուղում։  Սեպտեմբերի 29-ին մեկնել է ռազմաճակատ ՝ որդու կողքին կռվելու։  2 երեխաների հայրը թշնամու դեմ կռվել է Եղնիկներում։ Զոհվել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 4-ին , որդուն այդպես էլ չի հանդիպել։

Աբրահամյան Սերգեյ Վիտալիի

Ծնվել է 1987 թվականին Բաքու քաղաքում։ Ապրել է Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում։ Պատերազմը սկսելուն պես կամավորագրվել է հայրենի հողի համար մղվող պայքարին և մեկնել առաջնագիծ։ Կռվել է քաջաբար մինչև վերջին փամփուշտը։ Զոհվել է հոկտեմբերի 27-ին Վաժանվիրի մարտերում , մարմինը գտնվել է 3 ամիս անց։

Գրիգորյան Վարդան Վանիկի

Ծնվել է 2002 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ուսումը կիսատ թողնելով զորակոչվել է ծառայության Արա լեռի զորամասում։ Պատերազմի առաջին օրվանից կռվել է քաջաբար և ընկել հոկտեմբերի 29-ին ՝ ԱԹՍ-ի հարվածից։

 Ջավախյան Գևորգ Գրիգորի

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Գևորգ Ջավախյանը դեռ 2019 թվականին  զինծառայության մեկնելուց առաջմի գրառում էր  կատարել, որը  տպավորվել է նրա ընկերներնի  ու հաազատների մեջ։ «Ես չեմ ուզում  պատմել իմ պլանների մասին, բայց վստահ կարող եմ ասել, որ դուք իմ անունը շուտով ավելի բարձր կլսեք»:։

Օգոստոսի  28-ին Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան 56 հասցեում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված 44- օրյա պատերազմում զոհված Գևորգ Գրիգորի Ջավախյանի հիշատակին․ բացվեցին Գևորգի անունը կրող պուրակ, հուշաղբյուր և խաչքար։ Օգոստոսի 28-ին լրացավ Գևորգի մահվան 10 ամիսը…

Ահարոնյան Գերասիմ Վարդանի

Ծնվել է 2001 թվականին ՝ Արմավիր քաղաքում։ Ընդունվելով Տնտեսագիտական համալսրան , 2019 թվականին զորակչվել է պարտադիր ժամկետային ծառայության Մեղրիում։ Հոկտեմբերի 3-ին տեղափոխվել է Ջրական , մասնակցել թեժ մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 19-ին , անօդաչուի հարվածից ՝ Մեղրի վերադառնալու ճանապարհին։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.