«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանի ու ադրբեջանական նրա գործընկերոջ միջև «բանակցությունների» մասնակիցների շարքում թերևս միայն ամերիկյան գործիչները գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը ոչ միայն չի ուրանում Արցախը, այլև ճնշող մեծամասնությամբ բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը: Երևի նաև այդ պատճառով էլ, ի դեպ, ԱՄՆ-ը ձգտում է արագացնել «հայ-ադրբեջանական համաձայնությունն» ընդդեմ… հայության: Դրա ամենից առարկայական վկայությունը Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության հրապարակված տվյալներն են:
Ըստ այնմ, Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում կառավարության քաղաքականությանը։ Ի լրումն՝ հարցվածների 52 %-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ: Հասկանալի է, որ սա սոցիալական հարցում է, և կարող է լինել որոշ թվային շեղում (պլ յուս-մինուս՝ 2-2,5 տոկոս), բայց սա բնութագրական տվյալ է: Ավելին, արժե հստակեցնել, որ հարցումն իրականացվել է հունվար-մարտ միջակայքում: Իսկ դրանից հետո կատարվել են կարևոր զարգացումներ ու բացահայտումներ, մասնավորապես, ԱԺ-ում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որով նա գործնականում Արցախը ճանաչեց որպես ադրբեջանական տարածք, կամ, ինչպես նշում են տարբեր մեկնաբաններ, հրապարակավ ուրացավ Արցախը:
Մանրամասն ՝ այստեղ