Ադրբեջանն Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլև մշակութային ցեղասպանության քաղաքականություն․ ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանն Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլև մշակութային ցեղասպանության քաղաքականություն․ ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։

Ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ․

«Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ  կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից:

Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։

Այս համատեքստում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես համաշխարհային առաջատար մասնագիտացված կազմակերպություն, բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական նպատակների գործիք դառնա, և կոչ է արել  բոլոր անդամ պետություններին հարգել այս սկզբունքն ամբողջ աշխարհում։

Leave a Reply

Your email address will not be published.