Մտահոգություն ունենք, որ փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրվելու. Խաչատրյան

Մտահոգություն ունենք, որ փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրվելու. Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով` իշխանությունները ստեղծում են ինչ-որ մի պետություն, որի ապագան նույնիսկ իրենք չեն պատկերացնում։
Որքան Հայաստանը գնում է զիջումների, Ադրբեջանն այնքան ավելի շատ է լկտիանում, այս գործընթացն է հիմա իրականանանում Վաշինգտոնում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ամեն ինչից հրաժարվում են, ամեն ինչից ուրանում են, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա են բարդում և ստեղծում են ինչ-որ մի պետություն, որի ապագան նույնիսկ իրենք չեն պատկերացնում», – ասաց պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած վարքագիծ, որն ուղղված է Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելուն, դուրս է մղում միջազգային այն ձևաչափը, որը ԼՂ խնդրի կարգավորման տեսակետից հիմնարար է, օրինակ` Մինսկի խմբի ձևաչափը։
«Եթե դու խոսելու ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության մասին, բա հիմնական երաշխավորներից մեկը` Ռուսաստանը, ո՞ւր է, ինչի՞ չի մասնակցում պրոցեսին»,– ասաց նա։
Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.