Այսօր ՝ մայիսի 4-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց , «դավաճան» և «թուրք» վանկարկումներով դիմելով Նիկոլ Փաշինյանին։ Ակցիային մասնակցում են նաև նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, ներկա էր նաև նախկին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։ Մասնակիցները ակցիայի սկզբում գետնին գցեցին Փաշինյանի Աննա Հակոբյանի , ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, Իլհամ Ալիևի, ՔՊ խմբակցության պատգամավորների ու այլոց նկարները և քայլեցին դրանց վրայով։
Մանրամասն դիտեք ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում