Երեկ՝ մայիսի 7-ին, Երևան-Դուբայ չվերթը սպասարկող FlyOne Armenia ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրանի Շիրազի օդանավակայանում։
Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք:
«Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջք կատարելու վերաբերյալ տեղեկությունը։
FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան- Դուբայ- Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։ Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել են սննդով և արել հնարավորը` ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։
Մանրամասն ՝ այստեղ