ՆԳՆ պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Ումրշատյանը նոր պաշտոն ունի․ «Հրապարակ»

ՆԳՆ պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Ումրշատյանը նոր պաշտոն ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, Արթուր Ումրշատյանը նախօրեին նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Սակայն ՊՆ մեր աղբյուրներն ասում են, որ շուտով նա ավելի առաջ կգնա` կնշանակվի պետ, փոխարինելով Անդրանիկ Քոչարյանի ընկերոջը՝ Աշոտ Զաքարյանին։

Ումրշատյանը ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվեց 2023 թ. փետրվարի 16-ին: Պատրվակը Հանրապետության հրապարակում «Համերի» վարորդի արկածներն էին` Ումրշատյանի ազատմամբ փորձեցին լիցքաթափել հանրային դժգոհությունները, քանի որ պարեկները չէին կարողացել արագ վնասազերծել հրապարակում անկանոն մեքենա վարող վարորդին։

Այլ կերպ ասած՝  հեռացվել էր պաշտոնեական լիազորությունները վատ կամ թերի կատարելու պատճառով, մինչդեռ 2 ամիս անց ավելի պատասխանատու պաշտոնի է նշանակվում, ինչը կնշանակի, որ, ինչպես նախկինում, Նիկոլի Հայաստանում էլ պաշտոնի նշանակելիս հաշվի են առնում ոչ այնքան պրոֆեսիոնալիզմը, որքան անձի կապերը»։

Leave a Reply

Your email address will not be published.