ՀՀ մարզպետարաններում կրճատումներ է նախատեսվում․ Մամուլն այսօր (տեսանյութ)

ՀՀ մարզպետարաններում կրճատումներ է նախատեսվում․ Մամուլն այսօր (տեսանյութ)

«Հրապարակ» օրաթերթը գրում է՝ փետրվարի 28-ին մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը հաստատելու է օրակարգը: Երեկ խորհրդին է ներկայացվել քննարկվելիք հարցերի ցանկը՝ երկրորդ ընթերցման է ներկայացվել 7 հարց, ինչը նշանակում է, որ «նոն-ստոպ» ռեժիմով քննարկում է լինելու եւ 8 լրացուցիչ նախագիծ։ Բացի այդ՝ խորհրդին առաջարկվում է նաեւ օրակարգում ընդգրկել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության ﬕջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Սակայն ուշագրավ է, որ չնայած համաձայնագիրը երկուշաբթի օրն է քննարկվելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովում, այն ԱԺ կայքում ներկայացվել է որպես հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած։

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է՝ Միջազգային դատարանի ընդունած որոշումները կարեւոր եւ հերթական հաղթանակն են համաշխարհային իրավունքի հարթակներում, իսկ հարցի պատասխանը, թե ի՞նչ է լինելու հետո՝ առկա է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Վերոնշյալ փաստաթղթի 94-րդ հոդվածում ասվում է, որ «կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել դատարանի որոշումն այն գործով, որի կողմ է հանդիսանում»:

Մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել Bac TV-ի պատրաստած ռեպորտաժը

Leave a Reply

Your email address will not be published.