«Կարմիր խաչի» միջնորդությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել 8 բուժառու. 5 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան. Տեղեկատվական շտաբ

«Կարմիր խաչի» միջնորդությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել 8 բուժառու. 5 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան. Տեղեկատվական շտաբ

Հայաստան բուժում ստանալու ուղեգրված 8 բուժառու «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ, ինչի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով 5 անձ այսօր՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։«Արևիկ» բուժմիավորումում 2 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 127 հիվանդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.