Երևանյան ակումբներից մեկում 19-ամյա մի երիտասարդ ատրճանակից կրակել է, հետո վիճել է ակումբի մենեջերի հետ ու դանակահարել նրան։
NEWS.am-ը հայտնում է, որ փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Կենտրոնական բաժինը 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մեկնել են հիվանդանոց։Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում։Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ է հայտնաբերվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։