Ռուսաստանը կասեցրել է մասնակցությունը ՌՀՍՊ-ին (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիր)։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ստիպված եմ հայտարարել, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին։ Կրկնեմ՝ պայմանագրից դուրս չի գալիս, այլ միայն կասեցնում է իր մասնակցությունը»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ պայմանագրի շրջանակում աշխատանքը վերսկսելու համար պետք է հասկանա, թե ինչպես է հաշվի առնվելու ՆԱՏՕ-ի հարվածային զինանոցը: «Նախքան այդ հարցի քննարկմանը վերադառնալը, մենք պետք է հասկանանք, թե ինչի են հավակնում Հյուսիսատլանտյան դաշինքի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, եւ ինչպես մենք հաշվի կառնենք նրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ դաշինքի հարվածային ներուժը»,-նշել է Պուտինը։