Ընտանեկան բռնության պատճառները մեր ադաթներն են, հիմքերը սկսվում են դպրոցից ու մանկապարտեզից․ Գուրգեն Արսենյան

Ընտանեկան բռնության պատճառները մեր ադաթներն են, հիմքերը սկսվում են դպրոցից ու մանկապարտեզից․ Գուրգեն Արսենյան

ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ  իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը ասաց,-« Մենք հիմա խոսում ենք մի երևույթի մասին, որը կոչվում է ընտանեկան բռնություն, ընդ որում մենք խոսում ենք այդ բռնության զոհերի մասին, ոչ թե բռնության պատճառների մասին»։

«Մենք ազնվորեն պետք է նշենք, որ այդ բռնության պատճառները մեր ավանդույթներն են, մտածելակերպը, պատկերացումները, ադաթները ու դրանց նեգատիվ դրսևորումները, այդտեղից է գալիս բռնությունը»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ բռնության պատճառները վերացնելուն ուղղված ջանքերը պետք է սկսվեն դպրոցից ու մանկապարտեզից։

«Այնտեղ է վերացվում կամ դրվում բռնության հիմքերը։ Դպրոցից պետք է դա արմատախիլ արվի։ Գումարները, որ քննարկվում են, ծախսվելու են տուժածների պաշտպանության համար, ոչ թե պատճառներն արմատախիլ անելու։ Հասարակությունը պետք է հասկանա, որ ընտանեկան բռնությունը ոչ մի կերպ չի օժանդակում հասարակության ներդաշնակ զարգացմանը և պետք է նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասաց Գուգեն Արսենյանը՝ հորդորելով գործընկերներին կողմ քվեարկել նախագծի օգտին։

Leave a Reply

Your email address will not be published.