Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող լուր է որակել Լաչինի հարցով Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպումը։
«Լավ է, որ քննարկումները, ըստ երևույթին, կենտրոնացած էին ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի շուրջ»,–գրել է նա։