Ադրբեջանական կողմը երկու օր անընդմեջ Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, տուժածներ չկան. տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Մարտի 1-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, «Բելառուս»
մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։