ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը իր խոսքում նշեց՝․«Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը «միջազգային մեխանիզմները» կիրառում է, որպեսզի խուսափի արցախյան հարցով Հայաստանի պատասխանատվությունից, ինչը անընդունելի և մերժելի վարքագիծ է»,– ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով` իշխանության վարքագծում բացակայում է Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը հակասում է հենց իրենց ներկայացրած նախընտրական և կառավարության ծրագրի դրույթներին։ Արցախի ներգրավվածությունը բանակցություններում նախատեսված էր հենց ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում, որը կառաջադրեին եռանախագահ երկրները խնդրի կարգավորման ինչ-որ փուլում։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` Ադրբեջանի և Արցախի բանակցությունների հիմքում պետք է դրվի ինքնորոշման իրավունքը, հակառակ պարագայում մյուս բոլոր առաջարկները ժամանակավոր կամ դանդաղ մահվան տանող գործողություններ են։