Հայաստանում հուշաքարերն ու խաչերն այսուհետ կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ

Հայաստանում հուշաքարերն ու խաչերն այսուհետ կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը քաղաքաշինության համար պատասխանատու գերատեսչություններին հանձնարարեց զբաղվել Հայաստանում տարբեր վայրերում կամայականորեն տեղադրվող խաչերով ու խաչքարերով։

Արդեն տեղադրված հուշաքարերն ու խաչերը ևս կառավարության ուշադրության կենտրոնում են։ Քաղաքաշինության կոմիտեն ՏԿԵՆ–ի հետ համատեղ ուսումնասիրելու է դրանք և անհրաժեշտության դեպքում առանձին որոշումներ կայացնի, քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ արդեն մշակվել է ու առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական օրինախախտումների մասին օրենքում հուշաքարերի, խաչքարերի, խաչերի տեղադրման կարգը խախտելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին նախագիծը։

Իսկ Փաշինյանը այս մասին նշել է ․

«Հայաստանում տարերային, նույնիսկ կարելի է ասել` խուճապային տեմպերով ինչ–որ խաչեր են հայտնվում` մի տեղ պլաստմասսայից, մի տեղ` երկաթից, մի տեղ` հին կահույքի կտորներից։ Մենք պետք է հասկանանք` ինչ է կատարվում, և ես հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք ու գնահատական տանք»,–` հավելելով, որ դրանք ոչ մի կապ չունեն ոչ միայն քաղաքաշինության, այլև քրիստոնեական հավատի հետ։

Leave a Reply

Your email address will not be published.