Երեկ ՝ փետրվարի 2-ին Հայաստանի Հնարապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը , տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա ։ Վերջին անգամ Փաշինյանը Բեռլին է այցելել մինչև 44-օրյա պատերազմը։
Այցից առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես նշել էր․
«Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Բեռլին: Այսօր հանդիպում կունենամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նախատեսված են մի շարք այլ հանդիպումներ ևս »։
Մինչ օրակարգային հանդիպուները Փաշինյանը Բեռլինում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Աշխատանքային այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը , որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել բանակցությունների արդյունքների վերաբերյալ և պատասխանել լրագրողների հարցերին: Օլաֆ Շոլցը նշեց որ , Գերմանիան ամեն կերպ կփորձի աջակցել Հայաստանին է խաղաղ կերպով տարածքային ամբողջականության պահպանման և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում ։
Իր հերթին Փաշինյանը նշեց , որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանման երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին:
Ընդհանրացնելով բանակցությունների արդյունքները Փաշինյանը հայտարարեց որ ,ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող փասթաթուղթ կստորագրվի ։
«Մենք ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը կարգավորող պայմանագիր քննարկվի, բանակցվի և ստորագրվի։ Կարծում եմ փասթաթուղթը կստորագրենք, երբ ընդհանուր հայտարար կգանք, արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձեւակերպումների շուրջ»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում քաղաքական, հասարակական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով , ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին։
Վարչապետը խոսելով հայ թուրքական հարաբերությունների մասին իր ելույթում ընդգծեց որ ․
«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը 90-ականների սկզբին Թուրքիան միակողմանիորեն փակել էր։ Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ»:
Ներկաների հարցերին պատասխանելիս Փաշինյանը նշեց ․
«Չնայած Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական կողմն իրեն տարօրինակ է պահում։ Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը»։
Այս ամենին զուգաեռ Փաշինյանը նաև հստակեցրեց, որ Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։
ՀՀ վարչապետը Բեռլինում այցելել է նաև գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներին և այլ թեմաների:
Վարչապետի տիկին ՝ Աննա Հակոբյանը , դաստեր՝ Շուշան Փաշինյանի հետ Բեռլինում այցելել էր «Թումո» կենտրոն ։ Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։
Վարչապետն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ ՝խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ ԲԱՑ TV-ին հետևում է աշխատանքային այցի ընթացակարգին ։