Դոլարի և եվրոյի փոխարժեքը Հայաստանյան բանկերում

Դոլարի և եվրոյի փոխարժեքը Հայաստանյան բանկերում

Վերջերս տարադրամը Հայաստանում գտնվում է մշտական տատանման մեջ։ BacTV-ն փորձել է պարզել, թե ինչ փոխարժեք ունեն այս պահին արտաժույթերը:

Ըստ մեր հետազոտության, փետրվարի 21-ի, Կենտրոնական բանկի կողմից սահմանվել է հետևյալ փոխարժեքները ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.67 դրամով և կազմել 391.68 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.24 դրամով և կազմել 417.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 5.25 դրամ։

Իսկ Հայաստանյան բանկերում իրավիճակը մի փոքր այլ է. դոլարը գնվում է 387-389 դրամով, վաճառվում է 393-398 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 408-413 դրամով, վաճառվում է 419-425 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.62-5.13 դրամով, վաճառվում է 5.28-5.40 դրամով: Bac TV-ին շարունակելու է հետևել տարադրամի փոխանակման սահմանված արժեքների ու ամենօրյա ռեժիմով ներկայացնի իր ընթերցողներին ամենաթարմ տեղեկատվությունը:

Leave a Reply

Your email address will not be published.