Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի. հոսպիտալացված է 18 քաղաքացի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի. հոսպիտալացված է 18 քաղաքացի

Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին  հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.