Եթե իրավահավասարության սկզբունքը խախտվելու է, ուրեմն պետք չէ բանակցել․Կիրո Մանոյան․ «Առավոտ»

Եթե իրավահավասարության սկզբունքը խախտվելու է, ուրեմն պետք չէ բանակցել․Կիրո Մանոյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «ՀՀ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները վերջին շրջանում հատկապես հայտարարում են, որ կողմ են այնպիսի «միջազգային տեսանելի մեխանիզմի», որի հովանու ներքո Բաքուն եւ Ստեփանակերտն ուղիղ կերկխոսեն` «ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության» շուրջ։ Այստեղ, սակայն, շեշտենք, որ զուգահեռ իրականությունում իշխանությունը փաստացի եւ գործնականում հրաժարվել է իր իսկ նախընտրական ծրագրում (եւ կառավարության ծրագրում) ամրագրված՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով հակամարտության կարգավորմանը հասնելու հանձնառությունից։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը քանիցս վերահաստատել է, որ իր համար ԼՂ հիմնախնդիր եւ «Լեռնային Ղարաբաղ» չկա, որ ինքը «Ղարաբաղի հայերի» հետ կխոսի միայն որպես իր քաղաքացիների։ Ընդ որում, Ադրբեջանն այս գործընթացում միջազգային ներգրավվածությունը մերժում է, քանի որ խնդիրը համարում է իր «ներքին գործը»։ Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։

Leave a Reply

Your email address will not be published.