Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանի վարած Kia Forte մակնիշի և դեռևս ճչշտված վարորդի կողմից վարած Audi մակնիշի ավտոմեքենաները։
1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Վարորդներին և վիրավորին առաջինն օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ․ հայտնում է shamshyan.com-ը :