Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak.am

Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak.am

Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ազգականն է՝ հորեղբոր թոռը։

Այսօր առավոտյան ՊՆ-ից հաղորդեցին, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասնեց․«2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:

Leave a Reply

Your email address will not be published.