Ռուսաստանցի լրագրող, մեդիամենեջեր, «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստան իր մուտքն արգելելու տեղեկությանը:
Նա հայտնել է, որ Երևանում պետք է դասախոսությամբ հանդես գար հայ երիտասարդ լրագրողների համար, սակայն արգելքի պատճառով չի կարողացել:
«Երևանում իմ ձախողված դասախոսության մասին. ներողություն եմ խնդրում հավաքված հայ երիտասարդ լրագրողներից: Ես ամեն ինչ արեցի, բայց Հայաստանի իշխանությունները լրջորեն վախեցած են։ Ընդհանրապես, հային Հայաստան չթողնելը, հատկապես երկրորդը ՀՀ քաղաքացիություն ունեցողին, ուղղակի գլխի մեջ չի տեղավորվում։ Ես իհարկե գիտեի, որ Փաշինյանը Բեթմեն չէ, բայց նույնիսկ ես չէի սպասում, որ նա այդքան ճղճիմ ու վախկոտ է։ Ըստ էության, Հայաստանը քայքայում է դավաճանության և Թուրքիայի առաջ սողալու ժանգը: Փորձ է արվում քանդել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ: Իզուր չէ, նույնիսկ ուժայինները նրան թուրք Նիկոլ են անվանում։
Բայց հանձնվել պետք չէ: Հնարավորություն դեռ կլինի։ Ո՞վ գիտեր, թե երկրաշարժն ինչ կաներ Թուրքիայում։ Գլխավորն այն է, որ իսկական հայերի նույնիսկ տասը տոկոսը շարունակի իր պայքարը հանուն հայրենիքի, իրենց երեխաներին ու թոռներին սովորեցնի սիրել իրենց նախնիների Հայրենիքը։ Մեզ սովորեցրել են հպարտանալ մեր նախնիների Հայրենիքի մեծ պատմությամբ։ Նիկոլները գալիս և գնում են: Ամեն ինչ լավ կլինի:
Ու նաև ասեմ, որ դատի եմ տալիս Հայաստանի կառավարությանը և անպայման կստիպեմ, որ ինձ թույլ տան մուտք գործել Հայաստան: Չգիտեմ՝ Փաշինյանը գիտի՞, թե ով է իր նախապապը, բայց իմ նախապապ Նիկոլայը Տաթևի վանքի վանահայրն է եղել։ Եվ անօթևանները չէ, որ պետք է ինձ զրկեն հորս հայրենիքից։