Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Նախագծին «կողմ» է քվեարկել 76, դեմ՝ 13 պատգամավոր։ Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի բակում բողոքի ցույցերի ֆոնին։ Ցուցարարները փակել են փողոցներն ու ասում, որ վրացական իշխանությունները «գնում են ռուսական ճանապարհով»։
Առաջարկում ենք դիտել Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժը՝ մանրամասներին ծանոթանալու համար