Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։
Գեղարքունիքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված, կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։
Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։