Ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ՊՆ

Ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ՊՆ

Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

«Արցախպրես»-ի տվյալներով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ  նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը:

Leave a Reply

Your email address will not be published.