Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ ՀՀ ԱԳՆ-ն, հաստատելով այս լուրը, հրաժարվել է պատճառների մասին մեկնաբանություն տալ։
Բաց TV-ին հարցազրույցում է իրականացրել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, հասկանալու համար ինչպե՞ս է գնահատում այս որոշումը, և ո՞ւր է գնում ՀՀ-ն, ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում այս քայլը։
ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, այդ լուրը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ-ն, սակայն չմեկնաբանեց այն: ՀՀ-ի կողմից ընդունված այս որոշումը ի՞նչ ծրագրի մաս է կազմում:
-Հայաստանի այսօրվա իշխանությունները որոշել են արմատապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պարզապես չեն կարողանում խոստովանել դա հանրության մոտ: Իրենք քայլ առ քայլ գնում են այդ ճանապարհով: ՀԱՊԿ-ի այս քվոտայից հրաժարվելը դա այդ քայլերից մեկն է:
Այս քայլով ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՀՀ-ն, և ու՞ր է փորձում գնալ:
-Այստեղ խնդիրը պետք է դիտարկենք այն տեսակետից, թե ընդհանուր առմամբ ի՞նչ շահ ունի իշխանությունը: Այսօր իշխանության առջև դրել են խնդիր՝ հրաժարվել Ռուսաստանի հետ բոլոր հարաբերություններից, որի վերջնաարդյունքը պետք է լինի Ռուսաստանի զինված ուժերի դուրս բերումը տարածաշրջանից: Իսկ թե ինչու է դրված այդ խնդիրը, հասկանալի է, քանի որ գիտենք արևմուտքի և Ռուսաստանի մեջ կա կատաղի պատերազմ, և այդտեղ արևմուտքը և Ռուսաստնը բոլոր ճանապարհներով և հարթակներով են պատերազմում ու ռուս-ուկրաինական պատերազմը այդ հարթակներից մեկն է: Այսօր կա նաև տնտեսական պատերազմ, գաղափարական պատերազմ, պատերազմներ են ընթանում նաև դիվանագիտական հարթակներում ու այս ամենը կրկնվում է մեր տարածաշրջանում: Իշխանությունը որոշել է ըստ էության կողմնորոշվել դեպի արևմուտք և հաշվի առնելով այդ հանգամանքը արևմուտքն էլ իր հերթին պահանջ է դրել, որՀայաստանը պետք է Ռուսաստանի հետ իր բոլոր հարաբերությունները խզի և սա է խնդիրը, որ այդ ճանապարհով ենք գնում:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:
-Հայաստանը ունի «անվտանգության բարձիկ» ու բոլորի համար ակնհայտ է, որ դա ապահովել է Ռուսաստանը: Այդ «անվտանգության բարձիկը», երբ դուրս գա, Հայաստանը հայտնվելու է լրջագույն վտանգի առաջ, որի մասին հայ ժողովուրդը դեռ տեղյակ չէ, քանի որ Հայաստանի քաղաքական վերնախավը մանրամասն չի բացատրում ժողովրդին, թե ինչ վտանգներ է իրենից ներկայացնում այս քաղաքականությունը և այս քայլերը: Մարդիկ չեն հասկանում, որ վերջնաարդյունքում մենք ավարտելու ենք այնպես, ինչպես՝ հարյուր տարի առաջ: Այս ամենը շատ նման է հարյուր տարի առաջվա իրավիճակին, քանի որ այդպիսի իրավիճակ հայերի նկատմամբ կար Օսմանյանկայսրությունում, մինչև 1915 թվականը: Հայաստանի քաղաքական վերնախավը այն ժամանակ նույնպես այդ վտանգը չէր զգում, ու մարդկանց մտքով չի անցնում, որ ժողովրդի դեմ հրեշավոր ծրագիր է իրականացվում:
Որքանո՞վ է հավանականությունը, որ այս որոշումը կարող է տարածաշրջանում էլ ավելի սրել հարաբերությունները:
-Տարածաշրջանում հարաբերությունների սրվելը այս որոշումից չէ, որ պետք է պարզ դառնա, դա պարզ էր արդեն անցյալ տարի Պրահայում, երբ համաձայնեցին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, իսկ ինչու՞ համաձայնվեցին, դա պարզ է, որովհետև իրենք որոշել էին ռազմավարական նպատակով ամբողջությամբ անցնել արևմուտքի կողմնորոշմանը: Արևմուտքն էլ դա պահանջում է, որպեսզի այսպես ասած խաղաղեցնի Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանին ու Հայաստանին դուրս բերի Ռուսաստանի ազդեցության տակից: Սա է խնդիրը, որ ռուսական զինուժը դուրս բերի Ղարաբաղից, սակայն Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ միայն Ղարաբաղով ինքը չի սահմանափակվելու, ինքը տարածքային պահանջներ ունի նաև Հայաստանի նկատմամբ, Երևանի նկատմամբ և ըստ էության այդ հարցում իրեն աջակցում է նաև Թուրքիան: Այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ադրբեջանի այդ պահանջներով, և փորձում է այդ խնդիրները բարձրացնել արևմտյան երկրների մոտ: Սակայն այդ երկրները ոչ մի երաշխիք չեն տալիս Հայաստանին, բայց համոզում են, որ դիվանագիտական հարթակներում նրանք կկանխեն այդ պահանջները, սակայն հասկանալի է, որ դիվանագիտական հարթակները դրանք դատարկ խոսքեր են:
Հարցազրույցը ՝ Սվետա Վարդանյանի