ԱԽ քարտուղարը «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության հիմնադրի հետ քննարկել են տարածքային անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարը «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության հիմնադրի հետ քննարկել են տարածքային անվտանգային իրավիճակը

Մարտի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է  «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:

Leave a Reply

Your email address will not be published.