Փաշինյանը մանրամասներ հայտնեց Պուտինի հետ հեռախոսազրույցից

Փաշինյանը մանրամասներ հայտնեց Պուտինի հետ հեռախոսազրույցից

Երեկ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը հեռախոսով խոսել են ԼՂ–ում էսկալացիայի վտանգի մասին։

Նիկոլ Փաշինյանը իր մտահոգությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին, որ ԼՂ–ում ՌԴ ուժերի պատասխանատվության գոտում խնդիրներ կան։ Նա հիշեցրել է, որ օրեր առաջ ԼՂ ոստիկանության ծառայողների սպանությունը տեղի է ունեցել խաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ու դա նրա համար մտահոգիչ է։

Իսկ հարցին, թե ի՞նչ է ասել Վլադիմիր Պուտինը Փաշինյանի այս մտահոգությանն ի պատասխան, ՀՀ վարչապետը կոռեկտ չհամարեց պատասխանել` հավելելով, որ եթե պաշտոնական Մոսկվան հարմար գտնի, կհրապարակի։

Leave a Reply

Your email address will not be published.