Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ ՓՓաշինյանը նշեց․
«Ես չեմ ստորագրի մի բան, որից հետո չեմ կարողանա նայել ձեր աչքերին. պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք կստորագրի փաստաթուղթ, որը նոր վտանգներ կպարունակի։ Իմ քաղաքական թիմից, ովքեր ներկա են եղել իմ կաբինետում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, գիտեն՝ ինչ պայմաններում և ինչ վիճակում եմ ես ստորագրել այն: Իհարկե վիճակս ամենակարևորը սթափ է եղել, բայց շատ ծանր էր: Բայց ես տեսել եմ, որ այդ թղթի իրագործմամբ ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը կարողանում են իրենց շահերը հետապնդեն: Ես կստորագրե՞մ մի բան, որ հետո ձեր աչքերի մեջ չեմ կարողանա նայել, ո՛չ, չեմ ստորագրի: Ես պրոբլեմը գիտեմ ամբողջ խորությամբ, գենետիկ մակարդակում, ես գիտեմ նաև լուծումները, բայց չգիտեմ՝ կստացվեն այդ լուծումները: Չգիտեմ մի պարզ պատճառով՝ աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի՝ մի ամիս հետո ինչ է լինելու»,-ասաց Փաշինյանը:
Վերջինս, ինչպես նախկինում, այնպես էլ այս ասուլիսի ժամանակ շեշտեց, որ չկա այնպիսի մի բան, որը չի արվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: