Այսօր՝ մարտի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց Սերժ Սարգսյսնի հայտարարություններին պատասխանելով լրագրողի այն հարցին թե ինչպես կբացատրի Ս․ Սարգսյանի հայտարարությունն այն մասին ,որ պատերազմի ժամանակ չեն օգտագործվել ամենահզոր զենքերը նշելով ․
«Ես հիմա չեմ ուզում նախկին կամ ներկա խոսակցության մեջ մտնել, բայց պետք է ասեմ. ինձ դառնացնում է այն, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավարել, ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել։ Կատարյալ սուտ է, որ 2018 թվականից հետո զենք չի գնվել։ Օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն։ Կարո՞ղ է ձրի զենքը նկատի ունեն։ Չասեմ՝ ձրի զենքը ի՞նչ է»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ Հայաստանը 2018-ից հետո գնել է այնքան զինամթերք, որքան նախորդ 10 տարում՝ միասին վերցրած: