«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին. լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Արցախի դեմ հնարավոր էսկալացիայի դեպքում արդյոք Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետևաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորի ԼՂ անվտանգությունը:
Բաց TV-ին ձեզ է ներկայացնում մանրամասները ռեպորտաժի տեսքով