Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը ճանաչի, մարդը, ով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի․ Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը ճանաչի, մարդը, ով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի․ Հայկ Մամիջանյան

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը  ասաց ․

«Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի, որովհետև մարդ, ով իր իսկ խոսքերով՝ ինքն իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի։Կապված այն հարցի հետ, որ ՀՀ ԶՈՒ-ի 50 տոկոսն է միայն ներգրավված եղել 44-օրյա պատերազմին, Փաշինյանը պատասխանեց մի փնթի մանիպուլյացիայով՝ մեջբերելով կամավորականների հերոսությունները։ Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ստացել է անվճար օգնություն՝ 50․000 տոննա սպառազինություն, որին երեկ Փաշինյանը փորձում էր արձագանքել քմծիծաղով։ Վերահաստատում եմ՝ 2018թ-ից այսկողմ ՀՀ-ն սպառազինության աջակցություն-օգնություն չի ստացել։ Ես հիմա չեմ էլ ուզում անդրադառնալ իր ու իր թիմի կողմից «փողը տալիս ենք, զենքը չեն տալիս թեզերին», բայց պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ այդ թվի մեջ շուրջ 300 միլիոնը կազմում է մեր իշխանության օրոք կնքված զենքի ձեռքբերման պայմանագրերը, որից մի քանիսը ինքը անմտաբար փոխել է՝ ՀՕՊ համակարգերը փոխելով առանց ռակետաների, սելֆիի համար ՍՈՒ–երով»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Leave a Reply

Your email address will not be published.