44-օրյայի ժամանակ ինչ-որ մարդիկ բյուջեից կանխիկացումներ են կատարել, երկիրը իմանալու է նրանց անունները. Մամիջանյան

44-օրյայի ժամանակ ինչ-որ մարդիկ բյուջեից կանխիկացումներ են կատարել, երկիրը իմանալու է նրանց անունները. Մամիջանյան

Մամուլի ասուլիսի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ասաց․

«44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով  կանխիկացումներ, դրանցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ զրահաբաճկոններ և այլն։ Բոլոր այն մարդիկ, որոնք դրան մասնակից են եղել, ինչքան էլ հիմա իրենց փորձեն ասպարեզից հեռացնել, պաշտոնները փոխել, թաքցնել, խոստանում եմ, որ այդ գործը պարզվելու է և ունենալու է ոչ միայն իրավական ու դատական հետևանքներ, այլ նաև երկիրը իմանալու է այդ մարդկանց անուն-ազգանունները։ Այն մարդկանց անուն-ազգանունները, որոնք պետբյուջեից կանխիկացումներ են արել պատերազմի ժամանակ»,- ասաց Մամիջանյանը։

Պատգամավորը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ասուլիսում հնչեցված պատերազմի ժամանակ բանակում առկա «5-րդ շարասյան» մասին հայտարարությանը։«Դա «Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր։ Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել»,- ասաց Հայկ Մամիջանյանըը։

Leave a Reply

Your email address will not be published.