3 քաղաքացի հայտնվել է ադրբեջանական անկանոն կրակոցների տակ. Արցախի ոստիկանություն

3 քաղաքացի հայտնվել է ադրբեջանական անկանոն կրակոցների տակ. Արցախի ոստիկանություն

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան:

Leave a Reply

Your email address will not be published.