Վերհիշենք մեր գիտնականներին․ Արմեն Մարկոսյան

Վերհիշենք մեր գիտնականներին․ Արմեն Մարկոսյան

«Զարմանալի մաքուր, ազնիվ և լայնախոհ անձնավորություն , ով իր կյանքի մեծագույն մասը նվիրել է իր աշխատանքին , ներդրել իր ուժն ու եռանդը յուրաքանչյուր սկսած գործի մեջ» ,- հենց այս խոսքերով են նկարագրում գործընկերներն՝  էներգետիկայի  ոլորտում բարձր որակավորում ունեցող իրենց ավագ գործընկերոջը։

Արմենի մանկությունն անցել է ավանդական հայկական ընտանիքի ջերմ մթնոլորտում՝ լցված իր պատմությանն ու մշակույթին հավատարմությամբ և  հյուրընկալությամբ, ինչն էլ  հետագայում իր մեջ սերմանել է այդքան մեծ մարդասիրություն , և նվիրվածություն իր ընտրած գործում։

1979 թվականին աշխատանքի է անցնում Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Նա իր կյանքի 22 տարին նվիրեց՝ «Ռեակտոր«խանութին՝ երիտասարդ ինժեներից դառնալով հերթափոխի վերահսկիչ:  Նա մնաց իր պաշտոնում, թերեւս, Հայկական ԱԷԿ-ի համար ամենածանր ժամանակներում։ Նա այն մարդկանցից էր , ովքեր իրենց գործի նվիրյալն են , անկախ ամեն ինչից ։ Դրա վառ ապացույցն է  1982 թվականի հոկտեմբերի 15-ին ատոմակայանում բռնկված հրդեհի ժամանակ Մարկոսյանի ցուցաբերած անձնազոհ վարքագիծը։ Երբ կայանը կորցրել էր էլեկտրամատակարարումը, խափանվել էր պաշտպանության համակարգը, իսկ ներսում միջուկային ռեակցիան շարունակում էր այս բոլոր կենսական գործիքների բացակայության դեպքում նա մասնագետների հետ միասին կարողացավ փրկել ատոմակայանը և կանխել ռեակտորի պայթյունը։ Երկօրյա երկար ու վտանգավոր հերթափոխից հետո միայն նա թույլ է տվել իրեն բացակայել ատոմակայանից։

 

Նա անցկացրել է ատոմակայանի անձնակազմի վերապատրաստում, որը լավագույն ձևն է վերապատրաստման և կադրային սխալների կանխարգելման այդ մասնագետների որակավորումը պահպանելու համար. կրիտիկական գիտելիքների պահպանում, որոնցից կախված է ատոմակայանի անվտանգ շահագործումը:

                                     

2020 թվականին բոլորովին պատահաբար նրա մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ՝ 4-րդ փուլում։ Բայց Մարկոսյանը , որպես իր գործի նվիրյալ , չէր կարող պատկերացնել իր կյանքն առանց սիրելի աշխատանքի։  Նույնիս հիվանդության այդքան բարդ փուլում , նա չի հրաժարվում իր աշխատանքից , շարունակում է համատեղել սիրելի գործն ու օրեցօր բարդացող անբուժելի հիվանդությունը։ Սակայն հիվանդությունն ավելի ուժեղ է գտնվում։ Նա մահանում է 2022 թվականի մարտի 14-ին։

Նրա թողած անգնահատելի մասնագիտական ժառանգությունը լույս և ուղեցույց կդառնա իր գործընկերների ճանապարհին։

Leave a Reply

Your email address will not be published.